Նախագահը հեռագիր է հղել ԱԱԾ-ի նախկին պետ Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ:

«Գորիկ Հակոբյանը իր ողջ աշխատանքային գործունեությունը նվիրեց մեր երկրի և ժողովրդի ապահովությանն ու անվտանգությանը՝ իր երկարամյա աշխատանքի ընթացքում դրսևորելով մեծ նվիրվածություն և մասնագիտական բարձր որակներ:

Նրա կորուստը կրկնակի ցավալի է անձամբ ինձ համար, քանի որ կորցրեցի վաղեմի ընկերոջս: Խորին ցավակցություն եմ հայտնում Գորիկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել