Արթուր Ռադիկի Օհանյան
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
Ծնվել է 1966 թվականին Կապան քաղաքում։
1984 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1991 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Կապանի տրիկոտաժի արտադրական միավորման իրավախորհրդատու։
1992 թվականին նշանակվել է Կապանի միջշրջանային դատախազության ստաժոր-քննիչ, այնուհետև՝ քննիչ։
1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Կապանի միջշրջանային դատախազի օգնական։
1996 թվականից աշխատել է Կապանի ժողդատարանի դատավորի պաշտոնում, այնուհետև՝ ժողդատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից աշախատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում, այնուհետև 2005 թվականից՝ նույն դատարանի նախագահի պաշտոնում։
2006 թվականից մինչ օրս աշխատում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Արամ Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի 18 անդամի գործից առանձացված մասը մակագրվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին: