Հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:

Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը 7.90C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.80C, երրորդում 5.90C:

Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում 150C, Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում 130C, Տավուշում 120C: Ցածր է լեռնային շրջաններում՝ 70C (Աշոցքում՝ 40C):

Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում աշնանային ամենավաղ ցրտահարությունները դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է:

Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30մմ, ամենից շատ` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:

Հոկտեմբերին ավելանում է նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես շատ է Գորիսում, բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:

Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%, ցերեկային ժամերին այն հասնում է 40-55%:

Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:

Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը:

Ստորև ծանոթացեք եղանակին ըստ մարզերի՝

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+140C, որը մոտ է բազմամյա միջին արժեքինԱռանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+280C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում`  գիշերը մինչև -1…+20C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2..+1 0C, առավելագույնը՝ +27…+28 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման  27…32 մմ ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի

լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+8 0C, որը մոտ է  բազմամյա միջին արժեքինԱռանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև +20…240C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -2..-6 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -3…-7 0C, առավելագույնը՝ +18…+23 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ  (նորման` 38…66 մմ ):

Լոռու մարզ

            Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+10 0C, որը մոտ է   բազմամյա միջին արժեքին:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +22…+260C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև  -2..-4 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2…-40C (Տաշիրում -60C), առավելագույնը՝ +23…+24 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ  (նորման` 44…49 մմ ):

 Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9…+12 0C,որը  մոտ է   բազմամյա միջին արժեքին:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +25…+280C, երրորդ տասնօրյակումօդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2..+3 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝  -1..+20C,  առավելագույնը՝ +21…+23 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ  (նորման` 62…63 մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12…+140C, լեռնային շրջաններում` +6…+80C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +26…+28 0C, լեռնային   շրջաններում՝ +15…+16 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -1..+20C, լեռնային շրջաններում` -2..-50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ +1…+20C, լեռնային շրջաններում՝ -3…-40C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +27…+280C, լեռնային շրջաններում՝ +21…+220C): Ամսական տեղումների  քանակը  սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 30…40 մմ, լեռնային շրջաններում 70…72 մմ ):

 Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13…+15 0C, նախալեռնային շրջաններում` +8…+100C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +26…+300նախալեռնային   շրջաններում՝ +20…+240C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0…+50C, նախալեռնային շրջաններում` 0…-30C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +1…+40C, նախալեռնային շրջաններում՝ 0…+10C, առավելագույնը` հովտային շրջաններում  +26…+28 0C, նախալեռնային շրջաններում՝ +23…+240C): Ամսական տեղումների քանակը  սպասվում է նորմային մոտ  (նորմանհովտային շրջաններում 30…55մմ, նախալեռնային շրջաններում  39…74 մմ ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+28 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -1…+10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝  +10C, առավելագույնը՝ +270C): Ամսական տեղումների  քանակը  սպասվում է նորմային մոտ  (նորման` 27-32 մմ ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել