Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր անդրադարձավ վերջերս աղմուկ հանած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով սահմանափակումներ են ամրագրում տեղեկություններ ստանալու գործընթացում:
Դավիթ Հարությունյանի խոսքով, նախարարությունը պաշտոնապես որևէ նախագիծ չի շրջանառել, իսկ հրապարակվածը անհայտ ծագում ունի:
Նա խոսքով, այդ հրապարակված փաստաթղթում ընդամենը հավաքագրված են տարբեր առաջարկություններ և հենց ինքն էլ վերապահումներ ունի դրա որոշ դրույթների վերաբերյալ և ավելի խիստ կարող է քննադատել դրանք: