Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:
Նախնական տվյալներով կա 7 տուժած: Տրոլեյբուսի 11 ուղևորից 3-ին փրկարարները պատգարակով տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, 4-ը հոսպիտալացվել է տեղի ուժերով, մեկը հրաժարվել է առաջին բուժօգնությունից, ում տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, իսկ 3-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: