«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստի ընթացքում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ սույն քրեական գործից մաս է անջատվում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նրա խոսքով՝ մոտ մեկ ժամ առաջ է որոշումը կայացվել: Դատարան մտնելուց անմիջապես հետո դատավորը հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝ դատական ակտ կայացնելու: Այնուհետև վերադարձավ ու հայտարարեց, որ դատարանը որոշել է գործից անջատել Արամ Թորոս Թորոսյանի, Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի Հակոբ Թամրազյանի, , Մարտիրոս Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի, Հովհաննես Հարությունյանի, Արամ Հակոբյանի եւ Վարդան Գերավետյանի մասերը:
Անջատված մասով գործը կքննի մի քանի օր առաջ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխված Մեսրոպ Մակյանը: