Այսօր «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը․ այս տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ԱՆ քրեակատարողական ծառայության լարտվության պատասխանատու պետ Գոռ Ղլեչյանը։
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014թ-ի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Նա մեղավոր էր 1999-2010 թվականերին, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, պետական բյուջեից յուրացումներ կատարելու համար, ինչի հետևանքով պետությանը հասցվել էր 267 մլն 583 հազար 336 դրամի վնաս:
Վազգեն Խաչիկյանը 5 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել։