Նպաստները անկանխիկ վճարելու համակարգը կիրարկվի

Այսօրվա կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու և   անկանխիկ վճարումների  ընթացակարգերը պարզեցնելու վերաբերյալ։ 2017 թ. սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի հիման վրա համակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա։

Առցանց եղանակով վճարումներից  15 հազար հոգի է օգտվել։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խնդիրներ կան կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում։ Նշվածը պայմանավորված է բանկերի և համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով և վարչարարության ձևական պահանջներով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվեց մինչև  դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգի մշակման աշխատանքները ավարտելու ուղղությամբ: Պարզեցնել վարչարարությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, այդ թվում` մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրարկումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել