Հանրային քննարկումներ՝ Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի նախագծի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց` մասնակցելու 2017 թվականի սեպտեմբերի 27-ից hոկտեմբերի 12-ը ներառյալ կազմակերպվող` Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2017 թվականի hոկտեմբերի 11-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով ([email protected]), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2017 թվականի hոկտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թվականի hոկտեմբերի 9-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (011)514-227 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել