«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց, քանի որ փաստաբանները եկել էին նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատկերով շապիկներով՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» վերտառությամբ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ բողոքի ակցիան ուղղված էր ապօրինի զննությունների դադարեցմանը և օրենքի տարրի պահպանմանը:
«Այսօր մենք առանց պայուսակների և ավելորդ իրերի էինք եկել դատարան, այդ պատճառով էլ մեզ ներս թողեցին, սակայն դահլիճ մտնելու ժամանակ մեզ հայտնեցին, որ նիստը հետաձգվել է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ փաստաբանները արդեն վաղուց բողոքում են դատական նիստից առաջ կատարվող զննությունների դեմ: Նիստերից շատերը չեն կայացել հենց այն պատճառով, որ փաստաբանները հրաժարվել են բացել պայուսակները կամ դատարկել գրպանները: