Կառավարությունը սեպտեմբերի 28-ին կայանալիք նիստին որոշում կընդունի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածքով ապահովելու նպատակով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Փառանձեմ Պարգևի Հանեսյանից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով կվարձակալվի Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 4/9 հասցեում գտնվող 108 քառ.մետր մակերեսով տարածքը` մեկ քառ.մետրը 2777,8 ՀՀ դրամ վարձավճարով:
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 2,7 մլն դրամ:
Նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհատուց օգտագործման տրամադրելու գործընթացը: