Ովքե՞ր կարող են օգտվել կառավարության սահմանած անշարժ գույքի հարկի արտոնություններից

Կառավարությունը որոշում կընդունի անշարժ գույքի հարկի արտոնություններից օգտվողների վերաբերյալ:

Ըստ նոր նախագծի,   անշարժ գույքի հարկի արտոնություններից կկարողանան օգտվել հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մաս­­­­նագիտական ուսումնական հաստատություններին կից` հարկ վճարողին սեփա­կա­նու­թյան և մշտական օգտագործման իրավունքով պատկանող ուսումնաարտադրական և փոր­ձա­րարական հողամասերի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պե­տա­կան գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ, ինչպես նաև հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մաս­­­­նագիտական ուսումնական հաստա­տութ­յուն հանդիսանալը հավաստող համա­պա­տաս­խան փաստաթուղթը և հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մաս­­­­նագիտական ուսումնական հաստատության, համայնքի ղեկավարի և համապատասխան մարզպետարանի կողմից՝ ուսումնաարտադրական և (կամ) փոր­ձա­րարական նպատակներով օգտագործվող հողամասերի մակերեսների վերաբերյալ կազմված փաստաթուղթը.

հարկ վճարողին սեփականության և մշտական օգտագործման իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի` բազմամյա տնկարկների (խաղող, կորի­զավոր պտուղ կամ հնդավոր պտուղ) հողատեսքերի վրա նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիների համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պե­տական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության կամ մշտական օգտագործման իրա­վուն­քով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ, ինչպես նաև համա­պա­տասխան պետական մարմնի կամ համայնքի ղեկավարի կողմից տրված փաստաթուղթը` տնկարկների յուրաքանչյուր տեսակի հա­մար ըստ ագրոտե­խնի­կա­կան ցուցումների լրիվ պտղաբերության հասնելու ժամկետ­ների վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթաց­քում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտա­նիքի ան­դամ­նե­րին) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրա­պե­տու­թյան պաշտպանության մարտական գործողությունների ընթաց­քում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտա­նիքի ան­դամ­նե­րին) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համար անշարժ գույքի նկատ­մամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ: Միաժամանակ, անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում նաև պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթը, որը վկայում է, որ անձը զոհվել է Հայաստանի Հանրա­պե­տու­թյան պաշտպանության մարտական գործողությունների ընթաց­քում կամ անհայտ կորել կամ անհայտ բացակայում կամ մահացած է ճանաչվել ծառայողական պարտականությունները կատարելիս և (կամ) այն փաստաթուղթը, որը վկայում է, որ անձը (ամուսին, ծնող, երեխա, քույր, եղբայր) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթաց­քում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամ, և որում առկա է տեղեկություն ընտանիքի կազմի վերաբերյալ, ինչպես նաև ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

փոստային կապի ազգային օպերատորին սեփականության և մշտական օգտագործման իրավունքով պատկանող անշարժ գույքի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ.

ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող ազատ տնտեսական գոտու շահագործողներին պատկանող կամ նրանց կողմից օգտագործվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ և ազատ տնտեսական գոտու շահագործման համար ազատ տնտեսական գոտու շահագործողի ու ազատ տնտեսական գոտու կազմակերպչի միջև կնքված պայմանագիրը.

ծառայության ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայ­մա­նագ­րերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփա­կա­նու­թյան իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ և պետական համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրա­պե­տու­թյան միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հան­րա­պետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառա­յության մեջ գտնվելու վերաբերյալ, որում նշվում է ծառայության տեսակը և ծառայության ժամկետը: Միաժամանակ, ընդհանուր համատեղ սեփա­կա­նութ­յան դեպքում՝ անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում նաև համա­սե­փականատեր հանդիսացող անչափահաս անձի անձը հաստատող փաստաթղթի պատ­ճենը կամ պետական համապատասխան մարմնի կողմից տրված անաշ­խատու­նա­կ անձի անաշ­խատու­նա­կութ­յունը հաստատող համապատասխան փաստաթուղթը.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո՝ ռազմաուսումնական հաս­­տատություններն ավարտած անձանց սեփականության իրավունքով պատկանող ան­շարժ գույքի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկա­յա­կանը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճա­րողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ, ինչպես նաև պետական համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած լինելու վերաբերյալ և ռազմաուսումնական հաս­­տատություն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթը: Միաժամանակ, ընդհանուր համատեղ սեփա­կա­նութ­յան դեպքում՝ անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում նաև համա­սե­փականատեր հանդիսացող անչափահաս անձի անձը հաստատող փաստաթղթի պատ­ճենը կամ պետական համապատասխան մարմնի կողմից տրված անաշ­խատու­նա­կ անձի անաշ­խատու­նա­կութ­յունը հաստատող համապատասխան փաստաթուղթը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել