Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով  ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոցելի խմբերի՝ մասնավորապես հաշմանդամություն և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կիրառման ապահովումը Հայաստանում:

Այնուհետև նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինտեգրված սոցիալական  համակարգի  ներդրման ուղղությամբիրականացվող աշխատանքները և ընդգծել այդ համակարգում սոցիալականաշխատողի դերակատարության կարևորությունը:

Արտեմ Ասատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է  հաշմանդամության ոլորտումիրականացվող հաշմանդամության սահմանման նոր մոդելին՝ ՖՄԴ-ին, որով  առողջապահական մոդելիցանցում է կատարվում սոցիալական ներառմանը:

Նախարարը կարևորել է նաև խոցելի խմբերի համայնքահեն ծառայությունների զարգացումը  և նշել,որ Սպիտակ քաղաքում արդեն գործում են  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  խնամքիփոքրիկ տներ, որտեղ այդ անձինք սոցիալապես ընտելանալու հնարավորություն են ստանում և «ընտանեկան» մթնոլորտում պատրաստվում են ինքնուրույն կյանք վարելուն:

Դաինիուս Պուրասին շնորհակալություն է հայտնել ոլորտի բարեփոխումները մանրամասն ներկայացնելու համար՝ հատկապես կարևորելով  սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը  ևհոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  խնամքի մեծ հաստատություններիապաինստիտուցիոնալացումը՝ միաժամանակ ողջունելով Սպիտակի  խնամքի տունը որպես լավագույնարդյունք:

Հանդիպման ավարտին պարոն Պուրասին հայտնել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքումկատարած այցերի արդյունքում իր դիտարկումները և առաջարկությունները կզետեղվեն  զեկույցում, ինչը, ըստ նրա, օգտակար կլինի ոլորտում հետագա աշխատանքների շարունակականությունն ապահովելուհամար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել