Աշխատանքային այց՝ «Սևան ազգային պարկ» և Ծաղկաձոր՝ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգման նպատակով

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Այս մասին հայտնում է քաղաքաշինության պետական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Ն. Սարգսյանը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանի, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանի և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել «Սևան ազգային պարկ»-ի առափնյա տարածքում, ապա՝ տեղում խորհրդակցություն անցկացրել՝ քննարկելով տարածքի կիսակառույցներին, ներդրումային ծրագրերին և կառուցապատման կանոնակարգմանն առնչվող խնդիրներ:

Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև «Սևան ազգային պարկ»-ի տարածքում ինքնակամ շինությունների և անօրինական հողօգտագործումների կանխմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Այնուհետև Ն. Սարգսյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Կեչառիս վանական համալիր՝ վերջինիս հարակից գոտում կառուցապատման ծրագրերի կանոնակարգման նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել