Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-30-ը կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 27-29-ը, հոկտեմբերի 1-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.60C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.40C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.50C