Իրաքի Քուրդիստանի անկախաության հանրաքվեում 3 մլն մարդ է քվեարկել

Երեք միլիոնից ավելի մարդ է քվեարկել Իրաքի Քուրդիստանի անկախաության հանրաքվեում, հայտնում է Rudaw-ն՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի նախագահ Շիրվան Զիրարին:

Ընտրատեղամասերը պաշտոնապես փակվել են 19:00-ին, սակայն հերթ կանգնած ընտրողները քվեարկելու հնարավորություն են ստացել նաեւ տեղամասերը փակելուց հետո:

Քրդերը, որ 40-միլիոնանոց ժողովուրդ են, ամենամեծ էթնիկ խումբն է, որը պետություն չունի: Նրանք բնակվում են հիմնականում Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում եւ Իրանում:

Իրաքի քրդերը, որոնք բնակվում են Դահուք, Սուլեյմանիա և Էրբիլ նահանգներում, ամենից ավելի են անկախությանը մոտ: Նրանց շրջանը Իրաքի կազմում լայն ինքնավարության կարգավիճակ ունի, որն իրավաբանորեն ամրագրված է երկրի սահմանադրությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել