Մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը բաց նամակով դիմել է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:
«Հարգելի Պարոն Նախարար
Երևան քաղաքից դեպի «Ջամբո» էկզոտիկ պարկ տանող` «Գիզա» ռեստորանի հարևանությամբ` Ձորաղբյուր տանող հանրային ճանապարհի ձախ կողմում` Ձորաղբյուր «Բեսթլենդ» թաղամասի պաստառի դիմաց գտնվող մասնավոր գերեզման տանող ճանապարհը, որ մի քանի մետր է, ահավոր վիճակում է գտնվում. դժվարանցանելի է մանավանդ ձմռան պայմաններում, ուստի մեր խնդրանքն է` հնարավորության սահմաններում գոնե հարթեցնել տվյալ ճանապարհը:
Խնդրում ենք»:
Հարգանքներով Գրիգոր Նարեկացի ԲԿ Մանկաբարձ – Գինեկոլոգ Ա.Ա. Սարգսյան
Իրավաբան.net