Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյաննը Անկախության տոնի առթիվ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրել դուդուկահար Ջիվան Արամայիսի Գասպարյանին, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Հարությունի Չեքիջյանին, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար Անելկա Գրիգորի Գրիգորյանին, ստեղծագործող սերնդի կրթության և կինոարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար Դավիթ Էդուարդի Մուրադյանին, երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար կոմպոզիտոր Մարտին Ցոլակի Վարդազարյանին, արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար դերասան Ռաֆայել Արտյոմի Քոթանջյանին, հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային երկարամյա ակտիվ գործունեության համար Արմեն Վարդանի Սարգսյանին և տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար Վարդան Սիրմաքեշին: