Նախագահը պարգևատրել է բժիշկների՝ Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ բժշկագիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի համար Մխիթար հերացու անվան մեդալով է պարգևատրել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մորիսի Մանվելյանին, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Մինասի Բարոյանին և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Սոսի Սիսակյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել