Փաստաբան Գայանե Գալոյանը դեռ գնտվում է հիվանդանոցում, նա իր առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Մնացական Ղազարյանը:
Նրա խոսքով՝ նա հոսպիտալացվել է շաքարախտի պատճառով: Նա ունի նաև այլ առողջական խնդիրներ, որոնց պատճառով դեռ կմնա հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրված ՀՔԾ վարույթում քննվող մի քրեական գործի շրջանակում:
Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: