Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, անցագիր չէ. Հայաստանը դատարկվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում. Արամ Առաջին

Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է և սա առջին հերթին պահանջում է հայրենի մեր ժողովրդին ամուր կապվածությունն իր հողին՝ Հայաստանին: Այս մասին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո ՆՍՕՏՏ Արամ Առաջինը:

«Եկեք անկեղծ ու իրապաշտ լինենք, Հայաստանը դատարկվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում: Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել ու վերքերը բուժել: Ինչպես Աստվածաշունչն է ասում՝ ժամանակի նշանները պետք է չիշտ կարդալ: Ախտաճանաչումը պետք է ճիշտ կատարել և համապատասխան կողմնորոշվել ու ազդեցիկ միջոցների դիմել: Անհրաժեշտ է Հայսատան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից:

Հայրենիքը հող ու ժողովուրդ է, պետություն ու տնտեսություն լինելուց առաջ:

Հավատարմությունը հայրենիքի նկատմամբ վեր է ամեն տեսակ տնտեսական ներդրումներից ու հարցերից: Անհրաժեշտ ու անհետաձգելի է արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թվային աճը, ինչպես նախագահն ասաց, ապահովելու ձգտող կոնկրետ միջոցների ծրագրված կիրառումը: Եթե Հայաստանի տնտեսության զարգացումն ընթանա համրաքայլ և փտածության առաջն առնելը դառնա դժվար և մյուս կողմից, եթե ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ՝ արտագաղթը նույն թափով կշարունակվի և աղքատությունը կդառան աղբյուր՝ ամեն տեսակ ընկերային չարիքներին:

Հեշտ է այս հարցրերի մասին խոսելը, գիտե՛նք, հեշտ է նաև քննադատելը, սա էլ գիտենք, էականը մեր ցավերի դարման որոնելու հավաքական իմաստությունը, կամքն ու հանձնառությունն ունենալն է: Հայաստան և Սփյուռք, միայն գործակիցներ կամ գործընկերներ չեն, բառի սովորական հասկացողությամբ: Սփյուռք և Հայաստան՝ նույն ազգի ու հայրենիքի զավակներն են: Այս հայեցակետով պետք է ծրագրվի ու գունավորվի Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչված բոլոր տեսակի ծրագրերը:

Սիրելի՛ հայորդիներ, Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, Հայաստանը անցագիր չէ, վա՜յ մեզ, երբ միայն այսպես մոտենանք Հայաստանին: Հայաստանը աշխարհի վրա հայ դավանող, հայերի հավքական տունն է, անցյալի, ներկայի ու ապագայի տունը:

Մեր հավաքական տան նկատմամբ մենք անելիք ու ասելիք ունենք և պետք է ունենանք: Պետք է հզորացնենք ու ծաղկեցնենք Հայաստանը մեր ողջ կարողությամբ, սա յուրաքանչյուր հայի սրբազան ուխտն է: Արդ, մի կողից բարեսիրական գործերով և մյուս կողմից բիզնես արեք ասելով որքան էլ գնահատելի լինեն նման նախաձեռնություններն ու կոչերը՝ չենք կարողանա հզոր Հայաստան կերտել: Սփյուռէը պատահական ներդրումներից այն կողմ է կոչված՝ լայնծավալ ու երկարաշունչ խրագիրներով մասնակից դառնալու Հայստանի տնտեսության աճմանը: Սփյուռքի տնտեսական ներուժի արդյուանվետ օգտագործումը և Հայաստան-Սփյուռք գործակցության ծավալումը ենթադրում է սովորական ներդրումներից այն կողմ՝ գործակցության դինամիկ մեխանիզմների ստեղծում՝ համաշխարհայնացած տնտեսույան կարողությունների ճիշտ օգտագործումով: Սակայն Հայաստան-Սփյուռք գործակցությունը միայն տնտեսական շրջագծել մեզ պետք չէ դիտել, Սփյուռքի դերը Հայաստանի նկատմամբ միայն բիզնես անել չէ: Սփյուռքը մասնագիտությամբ թրծված, հարուստ փորձառություն է: Սփյուռքը պահանջատիրական ոգով շաղախված մարտունակ երիտասարդություն է: Սփյուռքը բազմաթիվ ու բազմազան կարողություններով օժտված հսկա շտեմարան է: Սփյուռն անբաժան ու անբաժանելի մասն է ամբողջական հայության, հետևաբար տնտեսական, մշակութային, կրթական և այլ մասերից հետո ծրագրված գործակցության կողքին անհրաժեշտ է նաև լրջորեն մտածել Սփյուռքի փորձագետների և մասնագետների Հայաստանի կառավարման կառույցներում գործնականապես մասնակից դարձնելու միջոցների մասին:

Այս մոտեցումով միայն Հայաստան-Սփյուռք գործակցությունն իր լիարժեք իմաստը կստանա: Արցախը, բնականաբար նաև Հայաստանը գտնվում են «ոչ պատերազմ, և ոչ խաղախություն» իրավիճակի մեջ: Այս անորոշ կացությունը լուրջ վտանգ է Հայաստանի համար: Թերևս այսպես կուզեն մեր բարեկամները և նաև ոչ բարեկամները՝ մեկնելու շրջանի իրենց աշխարհաքաղաքական շահերից: Մեր դարավոր պատմությունը վկայում է, թե ազգին ու հայրենիքի փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է և մեր հավաքական ուժի ու վճռականության հարազատ արտահայտողը Հայոց բանակն է:

Յուրաքանչյուր հայ զինվոր է հայոց բանակի համար, զինվոր՝ նյութապես նեցուկ դառնալով նրա զորացման և ի պահանջի իր արյունը թափելով՝ իր խնդիրը՝ հայրենիքի պաշտպանության:

Սփյուռքի վերակազմակերպումը Հայաստան-Սփյուռք գործակցության առաջնահերթյութներից մեկն է: Ասել ենք, և կրկրնենք Սփյուռքի հզորացումը Հայաստանի հզորացումն է, և՝ փոխադարձաբար: Հայաստանը կարևոր դեր ունի կատարելու Սփյուռքի կենսավորման հատկապես մշակութային ու կրթական մասերում, ինչպես նաև ազգային միասնականության ամրապնդման գծով: Արդարև, Սփյուռքի հայերին քաղաքացիություն շնորհելը, անկասկած, կարևոր քայլ էր: Օրինակ Սիրիայի հայության նկատմամբ ցուցաբերած Հայստանի քաղաքական և մարդասիրական աջակցությունը այլապես կարևոր քայլ էր: Հայոց ցեղասպանության հռչակագիրը պատմական նշանակությւոն ուներ: Անհրաժեշտ էր մեկ ազգի ու հայրենիքի պատկանելիությունը ամրագրող կոնկրետ նախաձեռնությունները շարունակել նույն ոգով ու հանձնառությամբ:

Հայաստանի առաջին Հանրապետության հարյուրամյակի համահայկական նշումը, վստահաբար, նոր շեշտ պիտի տա մեր ազգային միասնականությանը և ավելին՝ փոխադարձ զիջումներով միացյալ ուղղագրության հաստատումը՝ արևմտահայերենի պահպանության գծով Հայաստանի պետության զորակցություոնը պիտի դառնան մեր միասնականության ամրագույն սյուները: Սակայն չմոռանանք երբեք, որ ազգը միացնողը, ամրացնողը ու հավերժացնողը իր հոգևոր, բարոյական, մշակութային ու ազգային արժեքներն են:

Հետևաբար թույլ չտանք, որ եր ազգի արժեքները ապականեն, թույլ չտանք երբեք, որ մեր արժեքների համակարգը խախտվի Հայաստանի, թե՝ Սփյուռքի մեջ:

Սիրելիի հայորդիներ, այսօրը՝ ծրագրավորել նշանակում է վաղը երաշխավորել, և ապագան ծրագրել այսօր, ազգի տան հիմքը ամրացնելը ենթադրում է ազգի բեկորները ի մի խմբով վստահությունն ամրապնդել ու ներուժը զորաշարժի ենթարկել, այլապես չոր լոզունգներ հնչեցնելով, համագումարներ գումարելով փակ օղակների մեջ պետք է մնանք: Չվստահենք աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված ուշների բաեկամությանը, վստահենք մեր սեփական ուճին: Վսըահենք մեր միասնականությանը, մեր հավատքին ու վճռականությանը, անմահանում է Հովհաննես Շիրազի բառերով, Բավ է հայեր ցրված մնաք, մատներիս պես բռնցքվելն է հավերժությունը Հայաստանի և հայության: Այս բառերից եկող մեր սրբերի, մեր հերոսների, մեր նահատակների, մեր ժողովրդի հավերժախոս պատգամը»:

Ներկաները ոտնկայս ծափահարեցին Արամ Առաջինին:

Фото Iravaban.net.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել