Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար այսօր՝ սեպտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը Անանիա Շիրակացու մեդալով է պարգևատրել.
համալսարանի ուսումնական դեպարտամենտի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Բոնդարենկիոյին,
համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հայկ Ղազարյանին:
համալսարանի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Կարապետյանին:
Երախտագիտության մեդալով է պարգևատրվել համալսարանի պրոռեկտոր, հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գագիկ Սարգսյանը:
Մովսես Խորենացու մեդալով՝ համալսարանի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմինե Սիմոնյանը:
«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝ համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Արտավազդ Մելկիկյանին: