ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, իրավագիտության զարգացման և օրինականության ամրապնդման գործում ունեցած նշանակալի վաստակի համար համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Սերժիկ Սերգեյի Ավետիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Նշենք նաև, որ Սերժիկ Ավետիսյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն է: