Երևանի պետական համալսարանի դասախոսների աշխատավարձերը չեն կրճատվել ու չեն կրճատվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը՝ Կարեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ոչ միայն չեն կրճատվել, այլ նաև նրանք ամեն ինչ անում են դասախոսների աշխատավարձերը բարձրացնելու համար․ «Մամուլում շրջանառվող լուրերը սխալ են, ուսանողների թվի նվազումը չի ազդի դասախոսների աշխատավարձերի վրա»։
Հիշեցնենք, որ այս տարի ԵՊՀ-ն ունեցել է 2602 դիմորդ։ Ուսանողների թիվը՝ նախորդ տարվա համեմատ նվազել է 591-ով։
Իսկ բուհեր ընդունվել ցանկացողների ընդհանուր թիվը այս տարի կազմել է 9 737 դիմորդ։ Այս թիվը նախորդ տարվա համեմատ պակասել է 1500-ով։