«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդներին տեղեկացնում է, համաձայն սպառված էլ.էներգիայի արժեքի վճարման կարգի` օգոստոս ամսվա ընթացքում Ձեր կողմից սպառված էլ.էներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 15-ին:
Այն բաժանորդները, որոնք մինչև սեպտեմբերի 15-ը, իրենց ծախսած էլ.էներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, սեպտեմբերի 19-ից կհոսանքազրկվեն:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: