Շիրակում բռնկված հրդեհը մարում են 90 փրկարար և 36 զինծառայող

Սեպտեմբերի 14-ին, ժամը 05:08-ին Շիրակում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 90 փրկարար ծառայող (2 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ) և 36 զինծառայող:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում սեպտեմբերի 13-ին, ժամը 11:53-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի մոտակա սարի վրա այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:55-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 17 փրկարար ծառայող: Ժամը 21:00-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն (15 փրկարար ծառայող):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել