Վճարվող ուսումնական պրակտիկա՝ իրավաբան ուսանողների համար

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում է այն մասին, որ իր կողմից իրականացնում է «Իրավաբանական աջակցություն Հայաստանում տեղահանված և հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագիրը, որի շրջանակներում գործող իրավաբանական կլինիկան անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվում տեղահանված և հակամարտությունից տուժած անձանց (այսուհետ՝ շահառու):

Իրավաբանական կլինիկայում ուսումնական պրակտիկա անցնելու համար հրավիրվում են տեղացի և սիրիահայ իրավաբան ուսանողներ, ովքեր ընտրվելու դեպքում անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն շահառուներին փորձառու և հմուտ փաստաբանների հսկողության ներքո:

Ծրագրի իրականացման սկզբնական փուլում ուսանողները կանցնեն վերապատրաստում:

Իրավաբանական կլինիկայում ուսումնական պրակտիկա անցնելու համար կտրամադրվի թոշակ:

Իրավաբանական կլինիկայի աշխատանքներին ուսանողների մասնակցությունը կսկսվի 2017թ-ի հոկտեմբերի 1-ից, տևողությունը՝ առավելագույնը 8 ամիս: Մասնակցության համար խնդրում ենք մինչև սեպտեմբերի 25-ը [email protected] հասցեին ուղարկել ձեր ինքնակենսագրությունը ՝ նշելով ձեր հեռախոսահամարը: Միայն ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեր գրասենյակ՝ 060 61 22 90/ 091 20 32 56:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել