Ակնհայտ է, որ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունն ու «Երևանտրանս»-ը՝ իրենց բազմաթիվ պաշտոնյաներով ի վիճակի չեն օրենքն աշխատացնել տրանսպորտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը:
Գրառման մեջ նշվում է. «Չեն կարողանում վարորդներին պարտադրել չծխել (ինքս վերջին շրջանում մի քանի անգամ վարորդներին նկատողություն եմ արել)։ Չի ապահովվում օրենքի այն պահանջը, որով արգելվում է տրանսպորտում երաժշտություն միացնել՝ 38, 39, 58 և այլ համարների երթուղիներ»:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Արայիկ Հարությունյանն ասաց, որ նոր է քննարկումներից եկել ու վաղն արդեն դիմելու են Տարոն Մարգարյանին քննարկելու պատասխանատուներին աշխատանքից ազատելու հարցը։