Սեպտեմբերի 10-ին, ժամը 17:32-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում այրվում է հացատուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի Հովհաննես Խաչատրյանին պատկանող թիվ 32 տան բակում գտնվող հացատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:59-ին, մարվել՝ 18:16-ին:
Հացատանը այրվել է կուտակած գոմաղբ (մոտ 3 խմ) և ջերմահարվել հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ):