ՀՀ կառավարությունը  Պետական գույքն օտարելու մասին որոշում է ընդունել 

Կառավարությունը այսօրվա նիստին հավանություն տվեց պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացրած որոշման նախագծին, որի համաձայն.

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 1982 թվական, նույնացման համարը՝ WDB12603712024850) (այսուհետ՝ գույք), օտարել դասական աճուրդով:
  2. Սահմանել՝

1) Գույքի մեկնարկային գինը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N209 որոշմամբ սահմանված կարգով 2017 թվականի հուլիսի 11-ի դրությամբ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով`  17 000 000 ՀՀ դրամ.

2) աճուրդին մասնակցելու նախավճարը` գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առա­ջարկվող գնի մեջ:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

 1) աճուրդը կազմակերպել և անցկացնել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

 3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով,

    4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 14 400 ՀՀ դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` վճարումից հետո տասնօրյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ:

  1. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունը ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել