ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ին կնվազի 3-4 աստիճանով, 9-10-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.10C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.10C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.90C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: