Հայտարարվել են բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերման մրցույթներ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2014թ. մեկնարկել է Վանաձորի նոր բժշկական կենտրոնի շինարարությունը։ Հիվանդանոցային մասնաշենքի կառուցման և տարածքի  բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի շրջանակում, իսկ ծննդատան կառուցումը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Երկու մասնաշենքի գույքով կահավորումը և սարքավորումներով հագեցումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում։

Այս փուլում հայտարարվել են մրցույթներ Վանաձորի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար բժշկական սարքավորումների և բժշկական կահույքի ձեռքբերման նպատակով։

Պայմանագրի անվանումը` «Վանաձորի ԲԿ ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար բժշկական սարքավորումներ և բժշկական կահույք

Մրցույթ  թիվ- CR4/NCB/B-G/017-17

  1. Վանաձորի ԲԿ ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար բժշկական սարքավորումներ և բժշկական կահույքի մրցույթին մասնակցելու հայտերը կարող են ներկայացվել մեկ կամ մի քանի պայմանագրերի համար, ինչպես նշված է մրցութային փաստաթղթերում:
  2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հրավիրում է մրցույթի իրավասու մասնակիցներին մրցութային առաջարկներ ներկայացնել  հետևյալ ապրանքները մատակարարելու համար՝

Լոտ 1ժշկական սարքավորումներ, #CR4/NCB/B-G/017/1-17

Լոտ 2ժշկական կահույք #CR4/NCB/B-G/017/2-17

3.        Մրցույթն իրականացվելու է «Ազգային մրցակցային գնման» (NCB) ընթացակարգին համապատասխան, ինչն ամրագրված է Համաշխարհային բանկի «ՎԶՄԲ վարկային և ՄԶԸ փոխառությունների շրջանակներում գնումների ուղեցույցով» (հունվար 2011թ., վերանայված` հուլիս 2014թ.):

Մրցույթը բաց է բոլոր հայտատուների  համար՝ Համաշխարհային բանկի համար ընդունելի երկրներից, ինչպես ամրագրված է  ուղեցույցում: Ի լրումն վերոնշյալի, խնդրում ենք ուշադրություն դարձնել 1.6 և 1.7 կետերի վրա, որով սահմանվում են Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման մասով:

4.    Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը՝ հայերեն լեզվով, հասանելի է էլ-գնումների համակարգում /https://armeps.am/: Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը կարող է անվճար բեռնվել նաև www.gnumner.am (https://gnumner.am/am/category/129/1.html) կայքից:

5.     Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.amկայքի) համակարգի միջոցով ամենաուշը 2017թ-ի հոկտեմբերի 02‑ին, ժամը 11:00-ին: Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։

6.     Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն «Հայտի ապահովման հայտարարագրով»: Յուրաքանչյուր լոտի հայտը պետք է ուղեկցվի առանձին հայտի ապահովման հայտարարագրով:

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ

ՀՀքԵրևան 0051, Կոմիտասի 49/4, 5-րդ հարկ

Հեռ.՝ (+374 10) 29 75 36, (+374 10) 29 75 37

Կայքwww.healthpiu.am[email protected]

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել