Կառավարության վաղվա նիստին կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը կներկայացնի որոշման նախագիծ, որի համաձայն ստեղվելու է ԿԳՆ նոր տեսաչական մարմին:
Կառավարությունը ստանձնել է երկրում տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է առավել արդյունավետ տեսչական համակարգի հիմնումը և դրանով իսկ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
Այդ նպատակով և տեսչությունների գործունեության հետ կապված կարգավորումները միասնականացնելու համար 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, որի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որտեսչական մարմինները ստեղծվում են նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Ն
շված հոդվածի պահանջը կատարելու համար անհրաժեշտություն է առաջացել լուծարել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը: Նախատեսվում է օրենքին համապատասխան ստեղծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին), որն իրականացնելու է հիմնականում կրթության պետական տեսչության կողմից ներկայումս իրականացվող գործառույթները:
Նոր ստեղծվող մարմինը հնարավորություն կստեղծի իրականացնել անհրաժեշտ պետական վերահսկողություն կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովման նկատմամբ: