Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն հյուրընկալել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի և Փրկարար ծառայության միջև համագործակցությունը լինելու է շարունակական և արվելու է ամեն ինչ, որպեսզի համատեղ ուժերով դեռևս առկա խնդիրները ստանան համապատասխան լուծումներ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այնուհետև փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով, մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Երևանի քաղաքապետի պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայութան Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Դավիթ Գրիգորյանին, փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կորյուն Արզումանյանին, փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արթուր Մուրադյանին:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Վահագն Ալավերդյանը, Երևան քաղաքի փրկարարական ծառայության վարչության Արաբկիր բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արման Նալգրանյանը և փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար, փ/ծ ավագ ենթասպա Նորայր Ավագյանն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: