Օրերս Ucom և iBolit.mobi ընկերությունները համատեղ հայտարարեցին սարքավորումների վերանորոգման վճարովի ծառայության տրամադրման մասին: Այսուհետ ցանկացած մեկը կարող է վերանորոգել իր բջջային հեռախոսը, նոթբուքը կամ ինտերնետ-մոդեմը Ucom-ի վաճառքի և սպասարկման բոլոր կենտրոններում, ինչպես նաև Երևանի՝ իր կողմից նշած ցանկացած վայրում:
Այս մասին տեղեկանում ենք հեռահաղորդակցության և կապի օպերատոր Ucom ընկերության ֆեյսբուքյան էջից: