Սեպտեմբերի 7-ից ՀՀ-ում ջերմաստիճանը մի փոքր կնվազի։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Ամսի 7-ից մի փոքր հովանում է, Երևանում կդառնա +33…+34 աստիճան»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Ավելի վաղ ԱԻՆ Հիդրոմետը հայտնել էր, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ին կբարձրանա 2-3 աստիճանով: