Տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ

2017 թվականի սեպտեմբերի 7-ին ժամը 16:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` «ԿԱՐԴԻՈ ՖԱՐՄ» ՍՊԸ, «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ, Ա/Ձ Ռուզաննա Հովսեփյան, Ա/Ձ Դիանա Ավետիսյան, Ա/Ձ Անահիտ Գևորգյան, Ա/Ձ Սյուզաննա Գալստյան, Ա/Ձ Սոնիկ Հայրապետյան, Ա/Ձ Անահիտ Թաթոյան, Ա/Ձ Աննա Հովսեփյան, «ՆԱԻՐԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ, «ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ, «ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ, «ԴԻԱԳԵՆ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ, «ԿԱՐՇԻՆ ԿՈՄՖՈՐՏ» ՍՊԸ, «ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԲԿ» ՍՊԸ, Ա/Ձ Նորայր Սարգսյան, Ա/Ձ Հայկ Մանուկյան, Ա/Ձ Դավիթ Դավթյան, Ա/Ձ Աստղիկ Տիգրանյան, Ա/Ձ Աշոտ Պողոսյան:

Քննարկվելու են նաև ««ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2016 թվականի մարտի 30-ին տրված N Կ-ԲՕ-002148 լիցենզիայի գործողությունը համակարգչային-տոմոգրաֆիկ ախտորոշման կաբինետի բժիշկ Անուշ Մարալյանի մասով կասեցնելու և 2005 թվականի փետրվարի 11-ի N Կ-XX-000662 լիցենզիայի գործողությունը վնասվածքաբան-օրթոպեդ Մերուժան Ղազարյանի մասով կասեցնելու հարցերը, «ՍՈՒՐԲ ԹԵՐԵԶԱՅԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2006 թվականի հոկտեմբերի 19-ին տրված թիվ Կ-XX-000843 լիցենզիայի գործողությունը բժիշկ օրթոպեդ  Վարդգես Չիչակյանի մասով կասեցնելու հարցը և ««ՆԱՐԵԿ» ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2011 թվականի նոյեմբերի 29-ին տրված թիվ Կ-ԲՕ-001619 լիցենզիայի գործողությունը բժիշկ օրթոպեդ Վարդգես Չիչակյանի մասով կասեցնելու հարցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել