Հուլիսի 31-ին, ժամը 16։40-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում տրակտորն արգելափակվել է ճահճի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Նալբանդյան փողոցի մոտակայքով անցնող Գավառագետի հարակից ափամերձ ճահճից արգելափակումից դուրս են բերել «Բելառուս» մակնիշի SL 6663 պետհամարանիշով տրակտորը: