Գազաֆիկացման խնդիրները լուծելու համար աշխատանքային խումբ կստեղծվի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով, որպես խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ, մասնավորապես` տաք ջրամատակարարման առաջարկները քննարկելու և այդ ծրագրերը համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող յուրաքանչյուր համայնքի համար մշակել և իրականացնել խնդրի լուծմանն ուղղված միջոցառումներ.
2) յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել