ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 31-ին արևմտյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 31-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: