Գողացել էր երկու շիշ «Շերիդանս»

«Շերիդանս» տեսակի ալկահոլային խմիչքը կրկին համտեսելու գայթակղությունը Քաջիկ Արզումանյանին նստեցրեց ամբաստանյալի աթոռին:

Մեղադրական եզրակացության համաձայն Քաջիկ Արզումանյանը այս տարվա հունիսի սկզբին, գնացել է Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող «Էվրիկա» խանութ, խմիչքի բաժնի ցուցադարակի վրայից վերցրել է 0.5 լիտր տարողությամբ, 6560 ՀՀ դրամ արժողությամբ «Շերիդանս» տեսակի ալկահոլային խմիչք, այն դրել վերնազգեստի տակ և դուրս գալով խանութից գաղտնի հափշտակել:

Բացի այդ, հունիսի 10-ին ՝ ժամը 20:00-ի սահմաններում նույն խանութի խմիչքի բաժնի ցուցադարակի վրայից վերցրել է 0.7 լիտր տարողությամբ, զգալի չափի 9.250 ՀՀ դրամ արժողությամբ «Շերիդանս» տեսակի ալկոհոլային խմիչք, այն դրել է վերնազգեստի տակ և դուրս գալով խանութից՝ գաղտնի հափշտակել:

Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաչե  Մարգարյանի նախագահությամբ:

Քաջիկ Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել