Հուլիսի 26-ի որոշմամաբ վարչապետը Տիգրան Դավթյանին 3 տարի ժամկետով նշանակել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:
Տիգրան Մավրի Դավթյանը ծնվել է 1961 թ-ի հունիսի 4-ին Երևանում:
Կրթություն
1978-1981 թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում, 1981 թ.-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանիտնտեսագիտական ֆակուլտետում, 1984 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
- 1984-1987 թթ. աշխատել է Երևանի հաստոցաշինական միավորումում` որպես ինժեներ-տնտեսագետ,
- 1987-1991 թթ.` ՀԽՍՀ պետական պլանային կոմիտեում` որպես առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ,
- 1991-1997 թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ,
- 1997-ից աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում՝ վարչության պետի տեղակալ, վարչության պետ
- 2000 թ. հուլիսին նշանակվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ,
- 2001-2007 թթ.` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ,
- 2007 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն[1]։
- 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից[2]։
- 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար[3]։
- 2008 թ. մայիսի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդում Հայաuտանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ)[4]։
- 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնից[5]։
- 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար[6]։
- 2011 թ. մարտի 9-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ[7]։
- 2011 թ. մայիսի 16-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ[8]։
- 2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
- 2013 թ. ապրիլի 9-ին ՀՀ կառավարության ողջ կազմի հետ ներկայացրել է հրաժարական։
- 2013 թ. ապրիլի 9-ից մայիսի 8-ը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար։
- 2013 թ. մայիսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով[9]։
- 2014 թ. մայիսի 27-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի պարտականություններից[10]։
Այլ տվյալներ
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։ Նրան շնորհվել են մի շարք միջազգային ֆինանսատնտեսական կառույցների, այդ թվում նաև՝ Համաշխարհային բանկի սերտիֆիկատներ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։