Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Նորդ Վինդ» ավիաընկերությունը հուլիսի 22-ին Մոսկվայից Երևան չվերթն իրականացրել է 2016 թվականին արտադրված Airbus A330 ինքնաթիռով, որն ունի 303 նստատեղ: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
Ավիաընկերությունը նախկինում Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով թռիչքներն իրականացնում էր 189 նստատեղ ունեցող Boeing 737-800 և 222 նստատեղ ունեցող Airbus A321 օդանավերով: