Աբովյան քաղաքում կրակոցներ են եղել, ինչի մասին ահազանգել են ոստիկանություն:
Ըստ տեղեկությունների այսօր՝ հուլիսի 27-ին Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակիչներից մեկն ահազանգել և հայտնել է, որ իր եղբոր բնակարանի պատերին, պատուհանին կան կրակոցի հետքեր:
Լուրը Իրավաբան.net-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն, նշանակվել է փորձաքննություն: Թե ու՞մ է պատկանում բնակարանը՝ մեր հարցը մնաց անպատասխան: