ՀՀ գյուղատնտեսությանը ոլորտի խորհրդատվական ծառայությունների իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամաբ կտրամադրվի ևս 152 միլիոն 596.42 հազար դրամ:
Նշենք, որ ըստ ծրագրի «ՀՀ 2017 թվականի բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսվելէ 360,361.5 հազար ՀՀդրամ: Խորհրդատվական ծառայությունների մատուցման գործառույթը ս.թ. հուլիս ամսից Հիմնադրամին անցնելուց հետո, 2017 թ.-ի 2-րդ կիսամյակի համար պետք է Հիմնադրամին հատկացվեր 212,613.3 հազ. դրամ: Սակայն, ՓԲԸ-ների լուծարման ծախսերի հետ կապված Հիմնադրամին հատկացվել է 119,613.4 հազ. դրամ:
Հիմնադրամի գործունեության ապահովման համար Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի կողմից առաջարկվեց Հիմնադրամին հատկացնել ևս 152 միլիոն 596.42 հազար դրամ, ինչը կառավարությունը հաստատեց: