Այսօրվա կառավարության նիստին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի անդամներին է ներկայացնելու Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը հաստատելու մասին որոշման նախագիծը, որում նշվում է.
««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը՝ համաձայն հավելվածի:
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին իրականացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման և գործերի կառավարչության գործառույթները»:
Համաձայն նախագծի հավելվածի՝ հաստիքացուցակն այսպիսին կլինի.
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ
Հ/Հ ը/կ |
Հաստիքի անվանումը | Միավորի թիվը |
1. | Հանձնաժողովի նախագահի օգնական | 1 |
2. | Աշխատակազմի ղեկավար | 1 |
3. | Վարչության պետ | 2 |
4. | Գլխավոր մասնագետ | 4 |
5. | Առաջատար մասնագետ | 1 |
6. | Փորձագետ | 2 |
7. | Գլխավոր հաշվապահ | 1 |
8. | ԸՆԴԱՄԵՆԸ | 12 |