Առողջապահության նախարարությունը հայտարարում է իրավաբանի թափուր հաստիքի մրցույթ՝ կենտրոնացված կարգով գնման գործընթացների կազմակերպման և համակարգման աշխատանքային խմբում:
Պաշտոնի անվանում՝ Իրավաբան
Երկարաժամկետ, 1 ամիս փորձաշրջանով
Երևան, ՀՀ
Բացման օր՝ 27 հուլիսի, 2017 թ.
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 20 օգոստոսի, 2017թ
Աշխատավարձ՝ Մրցակցային
Դիմելու ընթացակարգ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունները (CVs) ուղարկեն [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով: Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Աշխատանքի նկարագիր: ՀՀ առողջապահության նախարարության Կենտրոնացված կարգով գնման գործընթացների կազմակերպման և համակարգման աշխատանքային խմբի /այսուհետ` խումբ/ իրավաբանը պատասխանատու է կենտրոնացված կարգով գնումների գործընթացի իրավական ապահովման համար:
Իրավբանը հաշվետու է Խմբի ղեկավարին և ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված տվյալ գործընթացի մասով պատասխանատու պաշտոնատար անձին (ըստ անհրաժեշտության):
Պարտավորություններ՝
- ապահովել գնումների գործընթացների համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,
- կազմել գնման պայմանագրերի նախագծեր,
- տալ իրավական գնահատական գնման հայտերի և գնման պայմանագրերի մասով,
- իրականացնել բոլոր գնման գործընթացի հետ կապված պայմանագրերի և փաստաթղթերի պահպանումը և արխիվացումը,
- իրականացնել գնումների մասով ստացված բողոքների ուսումնասիրությունը և գործընթացի վարումը
- Իրականացնել խմբի ղեկավարի կողմից հանձնարարված այլ գործառույթներ:
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ քաղաքացիաիրավական ոլորտում,
- ՀՀ քաղաքացիական և Գնումների մասին ՀՀ օրենսդրության լավ իմացություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ, խիստ կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
- MS Office փաթեթի լավ իմացություն