Հանրային քննարկումներ՝ Երևանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի շուրջ

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2017թ. օգոստոսի 3-ին, ժամը 15:00-ին Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի 7-րդ հարկում, նիստերի դահլիճում (715 սենյակ) տեղի կունենան Երևանի քաղաքապետարանի համար՝ «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲ ընկերության կողմից մշակված Երևանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախագծի և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝
• ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական (www.mnp.am) կայքում, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68,
• Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում (www.yerevan.am) և Կայուն քաղաքային զարգացման ներդումային ծրագրի կայքում (www.sudipyerevan.am):
Մասնակցելու համար գրանցվել [email protected] հասցեով։
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ 2017թ.՝ ՆԱԽԱԳԻԾ-https://www.dropbox.com/s/je87dw7hcanvyuo/DRAFT%20GCAP_v3-1_AM_190703_final.pdf?dl=0
ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ-https://www.dropbox.com/s/umglzr6pyo44mn2/DRAFT%20SEA_2017_07_19%20AM_Final.pdf?dl=0

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել