Վրաստանի Հարկային օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվության միջոցներ Վրաստանի սահմանով ապրանքների անցկացումը մաքսային մարմիններից թաքցնելով։
«Անձի կողմից 30 հազար լարիից մինչև 50 հազար լարի չափով գումար տեղափոխելու համար նախատեսված է պատասխանատվություն 1000 լարի տուգանք կամ այդ գույքի բռնագրավում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Դավիթ Ասատրյանը։
Նա նաև հավելեց․ «50000 լարիից ավել գումարի տեղափոխումը առաջացնում է 3000 լարի տուգանք կամ այդ գույքի բռնագրավում։ Ընդ որում, սահմանված գումարը կարող է լինել ցանկացած արտարժույթով»։
Բացի այդ, տուգանք է նախատեսված նաև խոշոր չափի ապրանքներ տեղափոխելու համար․ «Անձանց կողմից մինչև 3000 լարիի չափով առանց հայտարարագրման ապրանքի տեղափոխությունը նախատեսում է տուգանք 1000 լարի և/կամ այդ ապրանքների բռնագրավում և/կամ ապրանքը տեղափոխող տրանսպորտային միջոցի բռնագրավում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը և հավելեց․ «Ամփոփելով վերոգրյալը, պետք է արձանագրել, որ առանց հայտարարագրման 6 միլիոն ՀՀ դրամից ավել արժույթի տեղափոխությունը, ինչպես նաև 600 հազար դրամի չափով ցանկացած ապրանքի տեղափոխությունը կարող է առաջացնել լուրջ պատասխանատվության միջոցներ։ Մասնավորապես պետք է ուշադիր լինել, երբ տեղափոխվում է կոնյակներ կամ ծխախոտներ, որպեսզի դրանց ընդհանուր արժեքը չգերազանցի 600 հազար դրամը, այլապես հնարավոր է՝ Վրաստանի իրավապահ մարմինները տուգանելուց բացի բռնագրավեն տրանսպորտային միջոցը»։
Գ․Թ․