Կառավարությանը կներկայացվի «Դատախազության մասին» նոր օրենքը

Կառավարության հուլիսի 27-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է «Դատախազության մասին» նոր օրենքի նախագծին հավանություն տալուն և այն Ազգային Ժողով ներկայացնելուն:

Նշվում է, որ Սահմանադրության 8-րդ գլխում ամրագրվեցին 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ դատախազության վերաբերյալ ամրագրված նորմերից տարբերվող նոր իրավակարգավորումներ:

 Սահմանադրության 210-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Դատախազության մասին գործող օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը: Ուստի  արդարադատության նախարարությունը հարկ համարեց, որպեսզի հատվածական փոփոխություններին փոխարինի նոր խմբագրությամբ Դատախազության մասին ՀՀ օրենքը՝ ներառելով ոչ միայն Սահմանադրական նորմերին համապատասխանեցնելու, այլ նաև դատաիրավական բարեփոխումների արդի փուլում առաջնային համարվող դատախազության գործունեության համատեքստում մի շարք ուղղությունների նորովի կարգավորումներ:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» թիվ ՆՀ-170-Ա հրամանագրի 1-ին հավելվածով հաստատված Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկի 9-րդ կետի համաձայն՝ մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետք է մշակվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել